Ոսկե արյուն՝ այնքան հազվագյուտ, որ աշխարհում 43 մարդ ունի

Չնայած իր անվանը, ոսկե արյունն ոսկեգույն չէ: Այն այդպես է անվանվել, որովհետև համարվում է աշխարհի ամենահազվագյուտ արյան տեսակը: Այս արյան տեսակ ունենալը շատ վտանգավոր է, որովհետև արյան փոխպատվաստման կարիք ունենալու դեպքում արյուն գտնելը շատ բարդ կլինի:

Մենք գիտեն չորս արյան խումբ՝ I(O), II(A), II(B), IV(AB): Սակայն իրականում խմբերը շատ ավելի շատ են: Այս չորսն ուղղակի նրանց հեշտացված տաբերակներն են:

Արյան մեջ ամեն մի տեսակ ունի իր գործառույթը, բայց արյան խմբերի համար պատասխանատու են արյան կարմիր բջիջները: Այս բջիջներն ունեն իրենց մակերեսը ծածկող անտիգեն կոչվող պրոտեիններ, և հատուկ անտիգենների առկայությունը կամ բացակայությունն է որոշում արյան խումբը՝ A խմբի արյունը ունի միայն A անտիգեններ, B խմբինը՝ միայն B, AB-ն` երկուսն էլ և O-ն՝ ոչ մեկը: Արյան կարմիր բջիջները նաև ունեն մի ուրիշ անտիգեն RhD պրոտեին անունով: Երբ այն ներկա է, արյան խումբը անվանվում է դրական, երբ այն բացակա է, խումբը կոչվում է բացասական: A-ի, B-ի և RhD-ի համակցությւոններն են մեզ տալիս արյան հայտնի ութ խմբերը (A+, A-, B+, B-, AB+, AB-, O+ և O-):

Արյան անտիգենները զանազան դերեր են խաղում, սակայն մեր համար հիմա կարևորը արյան անծանոթ բջիջների հայտնաբերումն է:

Եթե A արյան խումբ ունեցող մարդը ստանում է B խմբի արյուն, նրա իմունային համակարգը չի ճանաչի նոր հեղուկը, որպես կյանք փրկող անհրաժեշտություն: Փոխարենը, այն կհամարի արյան կարմիր բջիջները ներխուժողներ և կհարձավի: Սա է պատճառը, որ շատ մարդիկ արյան խմբերի բացահայտումից առաջ, արյան փոխներարկման ժամանակ վատառողջ էին դառնում կամ մահանում:

Նորից այս պատճառով է, որ O- արյուն ունեցող մարդիկ համարվում են “համընդհանուր դոնորներ”: Քանի որ նրանց արյան մեջ բացակայում է A, B և RhD անտիգենները, իմուննային համակարգը չի կարող ճանաչել նրանց, որպես օտար և հանգիստ է թողնում:

Բայց այսքանով դեռ խմբերը չեն ավարտվում: RhD պրոտեինը միայն վերաբերվում է Rh համակարգի 61 հնարավոր պրոտեիններից մեկին: Արյունը համարվում է Rh-null, եթե նրա մեջ բացակայում են Rh համակարգի բոլոր 61 հնարավոր անտիգենները: Սա ոչ միայն այն դարձնում է հազվագյուտ, այլև հնարավոր Rh համակագում հազվագյուտ արյուն ունեցող մարդկանց ընդունելու համար:

Այդ պատճառով այն համարվում է “ոսկե արյուն”: Նրա գինը ոսկի է իր քաշով:

Այս արյան կյանք փրկող ունակությունները հսկայական են: Այն շատ բարձր է գնահատված բժիշկների կողմից, սակայն այն կտրվի հիվանդներին միայն ծայրահեղ դեպքերում և երկար քննարկումներից հետո, որովհետև այն ձեռք բերելն համարյա անհնար է:

Մինչև 1961-ը, բժիշկները հավատում էին, որ եթե մարդու մոտ բացակայում են բոլոր Rh անտիգենները, նա չի կարող արգանդից դուրս գոյատևել: Սակայն դա փոխվեց, երբ բնիկ ավստրիալացի կնոջ մոտ այդ արյունը հայտնաբերվեց: Արդեն 2010 թվականին, ամբողջ աշխարհում Rh-null արյունով 43 մարդ է արձանագրվել:

Ոսկե արյունը շատ մեծ կարևորություն ունի բժշկության համար, սակայն այն շատ վտանգավոր է ապրելու համար: Եթե Rh-null կրիչը արյան փոխներարկման կարիք ունենա, նրա համար դոնոր գտնելը շատ դժվար կլինի, և արյունը շատ դժվար է տեղափոխել: Rh-null կրիչներին խրախուսվում է ինքն իրենց համար արյուն հանձնել: Սակայն աշխարհում սփռված քիչ դոնորներ կան և նրանք արյուն հանձնելու սահման ունեն: Սա կարող է ալտրուիստական բեռ դնել այն հաշված անձանց համար, ովքեր համաձայվում են արյուն հանձնել ուրիշների համար:

1974 թվականին, երբ տաս տարեկան Թոմասը գնաց Ջենեվիայի Համալսարանի հիվանդանոց մանկական ինֆեկցիան ստուգելու համար, նրա արյան թեստը մի շատ հետաքրքիր բան բացահայտեց՝ պարզվեց, որ նրա մոտ մի լրիվ արյան համակարգ է բացակայում: Բժշկուհին չհավատալով տեսածին, ուղարկեց Թոմասի արյան թեստը Ամստերդամ և հետո Փարիզ: Պատասխանները հաստատեցին իր բացահայտումները՝ Թոմասը ուներ Rh-null արյուն: Այդպիսով, նա միանգամից դարձավ անսահման թանկարժեք բժշկության և գիտության համար:

Արյան խմբերը ժառանգական են, և հայտնի է, որ Rh-null-ը տարածված է ընտանիքներում: Այսպիսով բժիշկների հաջորդ քայլը Թոմասի ընտանիքին ստուգելն էր, հուսալով, որ ուրիշ աղբյուր կգտնեն, հատկապես, որ Թոմասը չէր կարողանա արյուն հանձնել մինչև 18 տարեկան դառնալը: Գործերը ավելի հուսալի թվացին, երբ պարզվեց, որ Թոմասի պապիկները երրորդ-աստիճանի զարմիկներ էին: Բայց թեստերը ցույց տվեցին, ո Թոմասի Rh-null արյունը երկու կողմերում տարբեր պատահական մուտացիաների պատճառով էր: Մաքուր պատահականություն, երկու անգամն էլ:

Երբ Թոմասը դարձավ 18, նրան խրախուսեցին արյուն հանձնել իր համար: Շվեյցարիայում հիմա սառեցված արյան բանկ չկա, և իր հազվագյուտ արյունը Փարիզի ու Ամստերդամի բանկերում է պահված: Բյուրոկրատիկ խնդիրներից խուսափելու համար նա տարին երկու անգամ աշխատանքից արձակուրդ է վերցնում և ճամփորդում Ֆրանսիա, արյուն հանձնելու:

Եթե հազվագյուտ արյուն է պետք փոխադրել աշխարհի մի մաս, դու չես կարող այն ուղղակի ուղարկել սահմանով: Որոշ երկրներ ուղղակի չեն թույլատրում դա: Իսկ ովքեր, որ թողնում են, դոնորների ճանապարհածախսը չեն վճարում, ստիպելով նրանց անել դա իրենց հաշվին:

“Չեք կարող պատկերացնել, թե ինչ դժվար է երբ պետք է հազվագյոտ արյուն ներմուծեք կամ արտահանեք,” ասում է բժիշկ Պեյրարդը: “Քո հիվանդը մահանում է, և քեզնից մարդիկ այս թուղթը կամ այն ձևաթուղթն են ուզում: Ուղղակի խենթություն է: Դա հեռուստացույց չէ, մեքենա չէ: Դա արյուն է:”

Առաջին հրատապ խնդրանքն եկավ Թոմասի արյուն հանձնելն սկսելուց մի քանի տարի անց: Նրան հեռախոսազանգ եկավ, խնդրելով, որ տաքսի նստի իր հաշվին և գա Ջենեվիայի արյան կենտրոն, նորածին երեխայի համար արյուն հանձնելու: Հենց այդ պահն էր, որ Թոմասը հասկացավ, թե ինչքան թանկարժեք է իր արյունը: Եվ դա այն պահն էր, երբ հասկացավ, որ արյուն նվիրաբերելը իր հաշվին է լինելու:

Քանի որ, նրա արյունը հնարավոր է փոխներարկել բոլոր բացասական արյան խումբ ունեցող մարդկանց, Թոմասը կարող է փրկել շատ կյանքեր: Սակայն եթե նրան արյուն պետք գա, նա միայն կարող է ստանալ Rh-null: Երբ նա իր համար արյուն է հանձնում, այն կարող է ուրիշի համար օգտագործվել միայն իր թույլատրվությամբ:

Սա թողնում է Թոմասին կախված մյուս Rh-null դոնորներից: Բայց աշխարհի այդ 43 Rh-null արյուն կրողներից, Թոմասից բացի միայն 8-ն են արյուն նվիրաբերում և նրանք ցրված են աշխարհով մեկ: Նրանց ապրելավայրերի մեջ են մտնում Բրազիլիան, Ճապոնիան, Չինաստանը, ԱՄՆ-ն, Իռլանդիան: Նրանց դժկամությունը միգուցե հասկանալի է, բայց դա իրենց արյունը նվիրաբերող մարդկանց բեռն ավելացնում է:

Ոսկե արյուն կրող մարդիկ վարում են նորմալ կյանք, միակ առողջական ազդեցութունը այն է, որ նանք թեթև սակավարյունություն ունեն: Դա է պատճառը, որ տարին չորս անգամի փոխարեն, նրանք երկու անգամ են արյուն հանձնում:

Սակայն նրանք պետք է շատ զգույշ լինեն: Երբ Թոմասը երեխա էր, նրա ծնողները նրան չէին թույլատրում ամառային ճամբար գնալ, վախենալով, որ կարող է պատահար լինի: Որպես մեծահասակ նա շատ զգուշավոր է ՝ վարում է շատ զգույշ և չի ճամփորդում երկրներ, որտեղ ժամանակակից հիվանդանոցներ չկան: Նա իր դրամապանակում Ֆրանսիական իմունոեմատոլոգիայի ազգային լաբորատորիայի իր Rh-null արյան խումբը հաստատող քարտ է պահում, հիվանդանոց ընկնելու դեպքի համար:

Թոմասի պես դոնորները չեն իմանում ինչ է պատահում իրենց արյանը, և արյունաբանները կամ անձն ում ներարկում են դոնոների արյունն իրենց երախտագիտությունը չեն հայտնում: Սակայն, Թոմասի արյունը կյանքեր է փրկել: Հենց վերջերս, Ֆրանսիայից Շվեյցարիա արյուն էր ուղարկվել երիտասարդ երեխայի համար, ով հակառակ դեպքում կմահանար:

Աղբյուրները՝

Golden blood: The rarest blood in the world

The Rarest Blood Type on Earth, Has Been Called the “Golden Blood”

Know all about ‘golden blood,’ the rarest blood type

There’s A Blood Type So Rare, Only 40 People Have Had It. They Call It ‘The Golden Blood’

The man with the golden blood

2 thoughts on “Ոսկե արյուն՝ այնքան հազվագյուտ, որ աշխարհում 43 մարդ ունի

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started