Դեժավյու

Դեժավյուն ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է “արդեն տեսած”: Նրանք ովքեր ունեցել են զգացմունքը նկարագրում են այն որպես ճնշող ծանոթության զգացում ինչ-որ բանի հետ, որն ընդհանրապես ծանոթ չպետք է լինի: Օրինակ՝ դու ճամփորդել ես Անգլիա առաջին անգամ, տաճար ես մտնում և հանկարածակի քեզ թվում է, թե հենց այս կետում արդեն եղել ես: Կամ միգուցե դու ընթրում ես ընկերներիդ հետ, քննարկելով նոր քաղաքական թեման, և հանկարծակի քեզ թվում է, թե հենց այս պահն արդեն ապրել ես՝ նույն ընկերները, նույն ընթրիքը, նույն թեման:

Ֆենոմենոնը բավականին բարդ է, և կան տարբեր թեորեմներ, թե ինչու է դեժավյուն կատարվում: Շվեդ գիտնական Արթուր Ֆունկհոուսերը առաջարկում է, որ կան մի քանի դեժա-փորձարկումներ և պնդում է, որ ֆենոմենը ավելի լավ ուսումնասիրելու համար, պետք է այդ փորձարկումների միջև նրբությունները նշել: Վերևի օրինակներում, Ֆունկհոուսերը կնկարագրեր առաջին դեպքը, որպես դեժա-վիզիտե (“արդեն այցելած”) և երկրորդը, որպես դեժա-վեցու (“արդեն ապրած”):

Դեժավյուն ուժեղ ասոցացվում է էպիլեպսիայի հետ: Հաղորդվում է, որ դեժավյուն կարող է կատարվել հենց նոպաներից առաջ: Մարդիկ, ովքեր տառապում են այս տեսակի նոպաներից կարող են ապրել դեժավյու հենց նոպայի ընթացքում կամ ջղաձգումների ընթացքում:

Քանի որ դեժավյու լինում է հիվանդություն ունեցող և չունեցող մարդկանց մոտ, կան զանազան ենթադրություններ, թե ինչու է այս ֆենոմենը կատարվում:

Հոգեվերլուծության հայր Զիգմունդ Ֆրեյդը պնդում էր, որ դեժավյուի դեպքում մարդն ինքնաբերաբար հիշում է անգիտակից վիճակում գրանցված յուրաքանչյուր ֆանտազիա։  Հոգեբան, այս հարցի առաջատար մասնագետ Հերման Սնոուի կարծիքով դեժավյուն տեղի է ունենում այն ժամանակ, երբ ընթացիկ իրադարձությունը համընկնում է տեղի ունեցած իրադարձության մշուշոտ պատկերի հետ, կարծես դուք ինքներդ ձեզ համոզում եք, որ գիտեք մարդուն, որին տեսել եք անվտանգության պահպանման տեսախցիկով նկարահանված աղոտ պատկերի միջոցով։

Մեկ այլ հնարավոր տեսության համաձայն` ուղեղը շփոթում է իրականության մեջ տեղի ունեցած իրավիճակը երազում տեղի ունեցած նման իրավիճակի հետ։

Պարզվում է, ինչքան շեղված ես, այնքան ավելի հավանական է, որ դեժավյու կապրես: Այն մարդիկ, ովքեր քայլելուց հեռախոսների մեջ են միայն մակերեսորեն են տեղյակ խանութներից և հետիոտներից, որ անցում են: Հնարավոր է, որ դեժավյուն պատահում է հենց այդ պահին: Երբ մենք լիովին տեղյակ ենք դառնում, հնարավոր է ընկալումը ստուգել: Մեզ մոտ տարօրինակ ծանոթության զգացում է առաջանում, որովհետև մենք արդեն տեսել ենք տեսարանը, ուղղակի անգիտակից:

Չնայած նրան, որ դու մտածում ես քո աչքերի մասին, որպես զույգ՝ երկու աչքերն էլ հավասար, շատ մարդիկ ունեն դոմինանտ աչք, որը կարող է բերել դեժավյուի: Եթե դոմինանտ աչքն անգիտակցորեն ուղարկում է ինֆորմացիա, մինչև երկու աչքերն էլ կենտրոնանում են և ինֆորմացիան գրանցվում է գիտակցորեն, քո ուղեղը ասում է “Ես սա արդեն տեսել եմ”: Եվ դու տեսել ես, բայց մի քանի նանովայրկյան առաջ:

Եթե դու քիչ ես քնում և դեժավյուի շատ փորձեր ես ունենում, դա սովորական է, հնարավոր է, որ քո ուղեղն ուղղակի քեզ ասում է, որ քնես: Երբ առաջին անգամ որևէ բան ես տեսնում, ուղեղիդ ճակատային մասում ակտիվանում է որոշակի հատված։ Երբ ծանոթ բան ես տեսնում՝ ակտիվանում է ճակատային մասի մեկ ուրիշ հատված։ Ուղեղի այս երկու մասերը ինֆորմացիա են ուղարկում դեպի կենտրոն։ Եթե սրանք ինֆորմացիան հաղորդում են միաժամանակ՝ ուղեղը կարող է ծանրաբեռնվել։ Դա խառնաշփոթ է առաջացնում և նոր օբյեկտին վերագրվում է արդեն ծանոթ զգացումներ։

Երբեմն երբ դեժավյու ես ունենում, կարող է լինել, որ դա ընդհանրապես դեժավյու չէ: Ծանոթության զգացումը կարող է հայտնվել, որոհետև դու արդեն ունեցել ես նույն փորձառությունը անցյալում, և ուղղակի չես հիշում: Դա պատահել է մեծահասակաների հետ, ովքեր ինչ որ հռչակավոր վայր, օրինակ՝ դղյակ այցելելիս թվացել է, որ նրանք արդեն այնտեղ եղել են: Հետո, սակայն, նրանց ծնողներն ասել են, որ նրանք իրականում արդեն եղել են, ուղղակի շատ փոքր հասակում: Դա նույնպես կարող է պատահել, երբ դու տեսել ես այդ վայրը հեռուստացույցով և հետո իրականում:

Եթե հավատում ես անցյալ կյանքերի գոյությանը, դեժավյուի ամենատարածված բացատրություններից մեկը մարդու մոտ նախկին կյանքի առկայությունն է, որի ընթացքում նա արդեն վերապրել է նման իրավիճակներ:

Բժիշկ Ջուդիթ Օրլոֆը իր բլոգում գրել է, որ դեժավյուն կարող է պատահել, երբ դու ապրում ես մի փորձառություն, որը արդեն տեղի է ունեցել քո անցյալ կյանքում: Նա օգտագործում է մի կնոջ օրինակ, ով հանդիպել է մեկին և միանգամից իմացել է, որ ամուսնանալու է այդ մարդու հետ: Երկուսն էլ զգացել են, որ կարծես թե իրար ամբողջ կյանքում ճանաչել են:

“Կան դեպքեր, երբ ժամանակի մեջ խախտումներ են լինում, կանոները փոխվում են և առեղծվածն է առաջ գալիս: Կախարդված պահերը փայլում են: Դրանք դեժավյուներն են: Դրանք կարող են լինել ամեն տեղ, ամեն մի պահ և ամեն մեկի հետ,” Օրլոֆը բացատրել է: “Քո բրոքերը քեզ կարող է ցույց տալ մի տուն, որը շատ ծանոթ է թվում: Կամ միգուցե, դու ռեստորանում ես և անհասկանալի ջերմություն ես զգում, քո կողքի սեղանի մոտ նստած կնոջ նկատմամբ: Բաց մի թողեք այդպիսի հնարավորությունները: Նկատեք. Ուսումնասիրեք:”

Մի ուրիշ այդպիսի հնարավորություն է, որ դու կանխորոշիչ նկարներ ես տեսնում, որը նշանակում է երազել ինչ որ բանի մասին մինչև դրա կատարվելը: Մի մարդ անընդհատ իր ընկերոջն ասում էր, որ ինքը երազներ և զգացմունքներ էր ունենում կոնկրետ մի մարդու մասին, ով ինքը գիտեր, որ ավտովթարի է ենթարկվելու: Եվ, վստահորեն, ավտովթար էր եղել և մեքենան փշրվել էր: Դա կարող է բացատրել դեժավյուն, առաջարկելով, որ մենք արդեն ապրել ենք այդ պահը, ուղղակի երազում:

Եթե դու հավատում եք մեկից ավել աշխարհների գոյությանը, դու կարող ես քո դեժավյուն համարել կամերտոն կոչված ֆենոմենի արդյունք: Կամերտոնի ֆենոմենը վերաբերվում է նրան, որ երբ մարդու մտքի հաճախականությունները ժամանակավոր համընկնում են ուրիշ մարդկանց մտքի հաճախականությունների հետ:

Մարդկության մոտավորապես 70 տոկոսը հաղորդել է, որ ունեցել է դեժավյու: Երիտասարդ մարդիկ ամնենաշատն են դեժավյու ապրում: Այսինքն, կախված, թե քանի տարեկան ես, հնարավոր է, որ դու դեռ պետք է սպասես քո առաջին դեժավյուն ունենալուն: Շատ քիչ մարդիկ են հաղորդում իրենց դեժավյուի փորձառության մասին վեց տարեկանում: Ավելի շատ մարդիկ հաղորդում են, որ իրենց առաջին դեժավյուի փորձառությունը կատարվել է մինչև 10 տարեկան դառնալը: Պատճառը կարող է լինել, որ երբ դու ունենում ես քո առաջին դեժավյուն, դու պետք է կարողանաս հասկանալ, թե արդյոք ծանոթության զգացումն ավելի ուժեղ է քան պետք է լիներ: Շատ երիտասարդ երեխաների համար, սա կարող է բարդ լինի:

15-25 տարեկանում դու կապրես ամենաշատ դեժավյուները քո կյանքում: Սա շփոթեցնող է հետազոտողների համար, որովհետև մենք սովոր ենք մտածելու, որ հիշողության խնդիրներն ավելանում են տարիքի հետ, ոչ թե քչանում: Սա կարող է ասել մեզ մի շատ կարևոր բան դեժավյուի մասին՝ այն ընդհանրապես հիշողության խնդիր չէ: Երբ դեժավյուի ընթացքում ճանաչում ես այդ զգացումը, դա արդեն շատ օգտակար պատասխան է: Այն քեզ իմաց է տալիս, որ այդ ծանոթության զգացումը սխալ է թվում և պետք է ուշադրություն չդարձնես:

Դեժավյուն կարող է առողջ ուղեղի նշան լինել, քանի որ այն կարողանում է նշմարել, որ ծանոթության նշանները սխալ են: Հնարավոր է, որ այն ինչ կատարվում է 25 տարեկանից բարձրների մոտ այն է, որ նրանք վատանում են ծանոթության նշանները զգալուց և սկսում են հավատալ դրան: Սակայն սա միակ թեորեմը չէ այս գծով:

Դեժավյուի հետազոտությունները բաժանվում են երկու կատեգորիայի՝ դիտողական ուսումնասիրություններ և փորձարարական ուսումնասիրություններ: Դիտողական ուսումնասիրությունները չափում են դեժավյուի փորձառության հատկությունները (ով է ունենում այն, ինչքան հաճախ է պատահում, երբ է պատահում և այլն) ու փնտրում են կապեր արդյունքներում: Դիտողական ուսումնասիրություններն են մեզ ասել, որ երիտասարդ մարդիկ ավելի շատ են դեժավյու ունենում, քան տարիքով մեծերը:

Փորձարարական ուսումնասիրություններում, հետազոտողներն փորձում են դեժավյու առաջացնել մարդկանց մոտ: Միտքը այն է, որ եթե մենք կարողանանք գտնել, թե ինչն է առաջացնում դեժավյու, հնարավոր է ավելին հասկանանք մտքի պոցեսի մասին:

Փորձարարական ուսումնասիրությունները հետաքրքիր են թվում, բայց դրանք շատ բարդ է անելը: Անցյալ տաս տարվա փորձերից հասկացվել է, որ շատ հեշտ է մարդկանց համոզել, որ նրանք ասեն, որ ունեցել են դեժավյու հետազոտության ընթացքում: Մենք չենք կարող վստահ լինել, թե արդյոք մարդիկ իրականում ունեցել են դեժավյու, թե ուղղակի ասում են: Խնդիրը այն է, որ մարդիկ, ովքեր ուսումնասիրությունների են մասնակցում ուզում են ուսումնասիրողին “ճիշտ” պատասխանը տան:

Որպես օրինակ, ոսուցչուհին ամբողջ դասարանին հարցնում է, թե արդյոք նրանք ունեցել են դեժավյու, և սովորղը մտածելով, որ բոլորն իրենց ձեռքերը կբարձրացնեն, ինքն էլ է բարձրացնում, նույնիսկ եթե վստահ չէ: Սա խնդիրն ուսումնասիրողների գործը շատ է բարդեցնում , որովհետև նրանք չգիտեն, թե արդյոք մարդն ունեցել է դեժավյու, թե ուղղակի ուզում է ուսումնասիրողին գոհացնել:

Դեժավյուն հետաքրքիր և անսովոր փորձառություն է: Գոյություն ունեն շատ տարբեր տեսություններ, որոնք փորձում են բացատրել այն, սակայն մինչև հիմա չկա որոշակի պատասխան այն հարցին, թե այդ թեորեմներից որ մեկն է ճիշտ։ Սա մի ոլորտ է, որը պահանջում է հետագա բացատրություններ և հետազոտություններ։

Աղբյուրները՝

Ի՞նչ է դեժավյուն

Ի՞նչ է դեժավյուն: Ինչո՞ւ ենք մենք դեժավյու ապրում

What is déjà vu?

9 Things Your Brain Is Trying To Tell You When You Experience Deja Vu

What is déjà vu?

Design a site like this with WordPress.com
Get started