Անմահություն՝ երազանք թե՞ մղձավանջ

Մարդիկ վաղուց արդեն ունեն հավիտյան ապրելու ձգտումը: Բայց բոլոր նրանք, ովքեր ձգտել են անմահության, ունեն ընդհանուր մի բան՝ նրանք ձախողվել են: Սակայն անմահության հասնելու երազանքը դեռ կա:

Ընդհանրապես, անմահությունը գործնականում չի տարբերվում հետմահու կյանքից, բայց փիլիսոփայության տեսակետից՝ նրանք նույնը չեն: Հետմահու կյանքը մահից հետո գոյության շարունակությունն է: Անմահությունը ենթադրում է անվերջ գոյություն ՝ անկախ նրանից, թե մարմինը կմեռնի, թե ոչ:

Անմահության վերաբերյալ քննարկման էական մասը կազմում է հոգու գոյության հարցը: Դուալիստները հավատում են, որ հոգին գոյություն ունի և գոյատևում է մարմնի մահից հետո: Մատերիալիստները կարծում են, որ միտքը, ուղղակի ուղեղի գործունեությունն է, ուստի մահը բերում է մարդու գոյության վերջին: Որոշ իմորտալիսներ էլ կարծում են, որ, նույնիսկ եթե անմահ հոգիներ գոյություն չունեն, անմահության դեռ կարելի է հասնել հարության միջոցով:

Պլատոյի Phaedo-ում ներկայացվում է Սոկրատեսի վերջին քննարկումն իր աշակերտների հետ, նախքան թույն խմելը: Սոկրատեսը վախի կամ անհանգստության նշաններ ցույց չէր տալիս, քանի որ նա համոզված էր, որ ողջ կմնա իր մարմնի մահից հետո: Նա ներկայացրել է երեք հիմնական փաստարկ իր համոզմունքը հաստատելու համար, և այդ փաստարկներից մի քանիսը մինչ այժմ օգտագործվում են:

Սոկրատեսը ներկայացնում է ցիկլերը և հակադրությունները: Նա հավատում էր, որ ամեն ինչ ունի իր հակառակը: Եվ, ինչպես ցիկլերում, իրերը ոչ միայն գալիս են իրենց հակառակներից, այլ նաև գնում են դեպի նրանց: Այսպիսով, երբ ինչ-որ բան տաք է, նախկինում այն սառն էր կամ երբ արթուն ենք, ուրեմն նախկինում քնած էինք. բայց երբ մենք քնած ենք, ուրեմն կրկին արթուն կլինենք: Նույն կերպ, կյանքն ու մահը ցիկլի ընթացքում հակադրություններ են: Կենդանի լինելու հակառակը մահացած լինելն է: Եվ քանի որ մահը գալիս է կյանքից, կյանքը պետք է բխի մահից: Մենք գալիս ենք մահից, և գնում ենք դեպի մահ: Բայց, դարձյալ, որքան մահը գալիս է կյանքից, այն նաև գնալու է դեպի կյանք: Այսպիսով, մենք կյանք ունենք մինչ ծնվելը, և կյանք կունենանք մահվանից հետո:

Փիլիսոփաների մեծ մասին այս փաստարկը չհամոզեց: Շատ կասկածելի է, որ ամեն ինչ ունի իր հակառակը (ո՞րն է համակարգչի հակառակը): Եվ, նույնիսկ եթե ամեն ինչ հակառակն ունենար, կասկածելի է, որ ամեն ինչ գալիս է իր հակառակից, կամ որ ամեն ինչ գնում է դեպի իր հակառակը:

Սոկրատեսը նաև ներկայացրել է վերհիշելու տեսությունը՝ այն տեսակետը, որ սովորելը իրականում անցյալ կյանքի գիտելիքները «հիշելու» գործընթաց է: Հոգին արդեն պետք է գոյություն ունենար մարմնի ծնվելուց առաջ, քանի որ մենք կարծես թե գիտենք բաներ, որոնք մեզ համար մատչելի չեն: Որպես օրինակ վերցնենք հավասարության մասին գիտելիքները: Եթե համեմատում ենք երկու ձող և գիտակցում, որ դրանք հավասար չեն, մենք որոշում ենք կայացնում մեր նախկին կյանքի «հավասարության» մասին գիտելիքների հիման վրա: Սա փաստարկ է ի օգուտ հոգիների տեղափոխման (այսինքն ՝ վերամարմնավորման կամ ռեինկարնացիայի):

Մինչ հույն փիլիսոփաների մեծամասնությունը կարծում էր, որ անմահությունը ենթադրում է հոգու գոյատևումը, երեք մեծ միաստվածական կրոնները (հուդայականություն, քրիստոնեություն և իսլամ) կարծում են, որ անմահությունը ձեռք է բերվում վերջնական դատաստանի ժամանակ մարմնի հարության միջոցով: Հետևաբար, ըստ ավանդույթի, հրեաները, քրիստոնյաները և մահմեդականները հավատում էին, որ մահվան պահին հոգին կտրվում է մարմնից և շարունակում գոյություն ունենալ միջանկյալ անմարմին վիճակում մինչև հարության պահը: Ուրիշները, այնուամենայնիվ, կարծում են, որ միջանկյալ վիճակ չկա. Մահից հետո անձը դադարում է գոյություն ունենալուց և վերսկսում է գոյությունը հարության պահին:

Անմահության ձախողված որոնումները երկար պատմություն ունեն: Գիլգամեշի էպոսում՝ մարդկության հնագույն լեգենդներից մեկում, հերոսը սկսում է էպիկական քվեսթը՝ հավերժական կյանք ստանալու համար: Բազմաթիվ փորձություններից հետո նա ի վերջո լսում է օվկիանոսի հատակին գտնվող մի ծաղիկ մասին, որը կվերականգնի իր երիտասարդությունը: Եվ չնայած աստվածների կողմից անմահություն ստացած մարդկանց նախազգուշացումների՝ որ նրա որոնումը կփչացնի կյանքի ուրախությունները, Գիլգամեշը փոկում է ծաղիկը օվկիանոսի խորքերից:

Նրա հաջողությունը երկար չտևեց: Գիլգամեշը կորցրեց ծաղիկը և, ի վերջո, ինչպես իրենից առաջ և հետո բոլոր մահկանացուները, մահացավ: Նրա պատմությունը բողոք է մեր մահկանացու կերպարանքների դեմ, մեր շատ ջանքերը նրանց հաղթահարելու համար և գաղափարի վերջնական անիմաստությունը: Այն ընդգրկում է թեմա, որը մինչ օրս էլ արդի է հակատարիքային հետազոտությունների ոլորտում:

Գրեթե 2000 տարի անց, Միացյալ Չինաստանի առաջին կայսրը ՝ Սին Շի Հուանգը, նույնպես սիրահարվեց հավերժ իշխելու գաղափարին: Նա իր հպատակներին հանձնարարեց գտնել «Կյանքի էլիքսիրը», բայց երբ նա սկսեց ծերանալ, առանց տեսանելի լուծումների, նա սկսեց հուսահատվել: Կան ապացույցներ, որ նա սկսեց խմել թուրմեր, որոնք պարունակում էին սնդիկի սուլֆիդ ՝ խիստ թունավոր միացություն: Այսպիսով, ճակատագրի հեգնական շրջադարձում, հավերժական կյանքի որոնումը նրան հանգեցրեց վաղաժամ մահվան:

19-րդ դարում արդեն շատ բարեր և դեղատներ վաճառում էին իրենց սեփական «Կյանքի էլիքսիրներ» -ը: Ջրից, խոտաբույսերից և ալկոհոլի զգալի չափաբաժնից բաղկացած այս խմելիքները, որոնք ժամանակին երկարացնում էին կյանքը, դանդաղորեն վերածվեցին մեր այսօրվա դեղորայքներին:

1930-ականներին գիտնականները առնետների վրա փորձեր անելուց հետո, պարզեցին, որ կալորիաների սահմանափակումը կարող է հանգեցնել կյանքի տևողության զգալի աճի: Չնայած այս հաջողությանը, ծերացման գործընթացների մասին ուսումնասիրությունները դեռ մնում էին փոքր մասշտաբի: Բայց հորիզոնում հեղափոխություն կար:

1945 թ.-ին ստեղծվեց Gerontological Society-ին, որը հիմնեց ամսագիր և սկսեց ուսումնասիրություններ նորաստեղծ ոլորտում: Նրանց աշխատանքերը լավ արդյունքներ տվեցին, քանի որ 1980-ականների սկզբին մարդկանց հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ մեծ աճ գրանցեց:

Կալորիաների սահմանափակումը այլևս ծերացումը դանդաղեցնելու միակ ռազմավարությունը չէր: Դրանցից մի հատկանշական մասը, հիմնված էր ինսուլին հորմոնի շուրջ, որը կարգավորում է ծերացման շատ ասպեկտներ:

Դրանից հետո ՝ 1990 թ.-ին, Դանիել Ռուդմանը հեղաշրջեց ոլորտը իր մարդու աճի հորմոնի ուսումնասիրությամբ: Նա նկատեց, որ մարմնի ոչ ճարպային զանգվածի քանակը նվազում է, երբ մարմնի բջիջների կողմից արտադրվող աճի հորմոնի քանակը քչանում է: Հետաքրքրվելով, թե արդյոք հնարավոր է շրջել այս տենդենցը, նրա թիմը տարեց տղամարդկանց սինթետիկ աճի հորմոններ ներարկեց: Նրանց մարմինը դարձավ ավելի երիտասարդ՝ վերականգնելով ճարպային բջիջները քանդելու և ոսկորների ու մկանների նոր բջիջներ աճեցնելու ունակությունը:

Սա գրավեց ձեռներեցների ուշադրությունը: Շատերը տեսան սա, որպես գումար աշխատելու միջոց՝ վաճառելով հորմոնը, որպես հակատարիքային թերապիա: Լրագրողներն էլ միանգամից սկսեցին գրել «երիտասարդության շիճուկի» մասին, հարցնելով, թե արդյո՞ք այժմ հնարավոր է ամբողջովին դադարեցնել ծերացումը:

Մարդկային աճի հորմոնի մոլեգնունությունը արդեն քչացել է, բայց զանազան ուրիշ այլընտրաքային թերապիաներ են հայտնվել: 2003-ին ավարտվեց նաև Մարդու Գենոմի նախագիծը, որտեղ պետք է լինեին տարիքի հետ կապված հիվանդությունների լուծումները, հասկանալով, թե որ գենն է պատասխանատու: Սակայն, ծերացումից խուսափելու լուծումները դեռ անհայտ են:

Հաջորդող տարիների ընթացքում զանազան ոլորտներում՝ բժշկության, սպորտային գիտությունների, հոգեբանության, համակարգչային գիտությունների մեջ որոնվում են պատասխաններ: Հետաքրքրությունը միայն ավելացել է, և հարուստ բարերարները ցուցաբերում են անդադար համառություն: Մեծ ընկերություններ են ստեղծվում անմահության գաղտնիքը բացահայտելու համար: Նման վստահությունը մի անխուսափելի հարց է առաջացնում. Արդյո՞ք իսկապես դա հնարավոր է:

Քրայոնիքսը դիակների պահպանումն է ցածր ջերմաստիճանում: Չնայած նրան, որ սա տեխնոլոգիա չէ, որը մարդկանց է վերակենդանացնում, նրա նպատակն է պահպանել նրանց մինչև, որ ապագայի որևէ տեխնոլոգիա կկարողանա վերակենդանացնել դիակները:

Գիտնականներից շատերը թերահավատորեն են նայում արդեն մահացած մարդկանց վերակենդանացնելու հեռանկարին, շատերը նախընտրում են ծերացման գործընթացները դադարեցնելով մահը անվերջ հետաձգելու հեռանկարը:

Դեյվ Ասպրեյը հայտնի դեմք է, ով հաճախ հրապարակավ պնդում է, որ կապրի մինչև 180 տարեկան ՝ իր ամենօրյա սովորությունները փոխելով: Այս մեթոդը կոչվում է բիոհեքինգ:

Այդ սովորություներից մեկը սառը ջրով ցնցուղներ ընդունելն է: Նրանց կարծիքով քո մարմինը սառցե սառը ջրում ընկղմելը լավացնում է իմմունային համակարգը: Սա հաստատող գիտական ապացույցները լավագույն դեպքում փորձնական են:

Սառնությունը հնարավոր է լավացնի ձեր արյան անոթների պատասխանակությունը, ակտիվացնի կալորիաները այրող շագանակագույն ճարպը և նվազեցնի բորբոքումները, բայց կա նաև մյուս կողմ: Ցածր ջերմաստիճանը կարող է նաև նեղացնել ձեր արյան անոթները `բարձրացնելով արյան ճնշումը և բարձրացնել վարակի նկատմամբ ձեր զգայունությունը:

Դա հաշվի առնելով, սառը ցնցուղը և այլ ծայրահեղ փորձերը երիտասարդների համար են: Բիոհեքինգը հնարավոր է առողջությունդ լավացնի երբ երիտասարդ ես, բայց տարիքի հետ մեծ հավանականություն կա, որ այն ավելի շատ վնաս կպատճառի:

Բիոհեքինգի ոլորտը հազվադեպ է հաշվի առնում երկարակեցության մութ կողմը՝ յուրաքանչյուր շահ ունի իր գինը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մենք կարող ենք երկարացնել կյանքը, բայց վարակի դեմ պայքարելու ունակության գնով: Օրինակ, մենք կարող ենք երկարացնել մրգերի ճանճի՝ Drosophila melanogaster- ի կյանքը, նրան ստիպելով ուտել բարձր շաքար և ցածր սպիտակուցային դիետաներ: Սրա գինը կլինի մեկ ծնողի համար ավելի քիչ սերունդ և վարակի դեմ պայքարելու ունակությանը՝ պրոցես, որը պահանջում է սպիտակուցներ:

Մենք կարող ենք նաև բարձրացնել երկարակեցությունը ՝ թուլացնելով իմունային գեները կամ ճանճերին մեռած վարակի ենթարկելով: Բայց, նմանապես, այս երկու բուժումներն էլ հանգեցնում են կենդանի վարակների դեմ պայքարի էապես նվազեցված ունակության:

Իմմունիտետի և երկարակեցության միջև հարաբերությունը բնության հավասարակշռության լավ օրինակ է: Միթոքոնդրիումի վնասը կանխելը և բջջային մահը կասեցնելը կարող է թվալ, որ կյանքի երկարաձգման գերազանց պրակտիկա է, բայց այնտեղ հասնելու համար իմմունային համակարգի գինը շատ մեծ է և հավանական է մահացու:

Ֆուտուրիստները խոստանում են անմահություն, բայց դրան հասնելու համար մենք ստիպված կլինենք վճարել ամենամեծ գինը՝ մեր մարդկային կերպարանքը:

Աշխարհի շատ գիտնականներ աշխատում են մարդու օրգաններ ստեղծելու վրա ՝ օգտագործելով 3D տպիչներ, որոնք բեռնված են կենդանի բջիջներով, ինչը մի օր կարող է մարդու օրգանների դոնորներին ավելորդ դարձնել:

Բայց դոկտոր Փիրսոնը կարծում է, որ շատ ավելի հավանական է, որ մենք մեր կյանքը երկարացնենք այլ կերպ ՝ ռոբոտներով:

Միտքը հիմնականում կլինի առցանց և կկարողանա օգտագործել քեզ դուր եկած ցանկացած անդրոիդ(մարդու տեսք ունեցող ռոբոտ) իրական աշխարհում բնակվելու համար: Փիրսոնը ասում է, որ 50 տարի անց մենք հնարավոր է կարողանանք մեքենայի պես անդրոիդ վարձենք աշխարհի ցանկացած կետում և մեր գիտակցությունը վերբեռնենք դրա մեջ: Եթե ցանկանում ես երեկոն անցկացնել Ավստրալիայում ՝ գնալով Սիդնեյի օպերային թատրոն, կարող ես օգտագործել անդրոիդ:

Սա նշանակում է, որ նույնիսկ երբ քո մարմինը մահանում ՝, դու դեռ կկարողանաս օգտագործել թվային միտքդ և ապրել աշխարհում ՝ օգտագործելով ռեալիստիկ ռոբոտ մարմիններ: Կարող ես ընտրել ցանկացած անդրոիդ մարմին և ներբեռնել միտքդ: Կարող ես նաև մեկը կիսել ուրիշի հետ, կամ ունենաս քո անձնականը, կամ միգուցե տասնյակի տերը լինես:

Միջին աշխատավարձ ստացող մարդիկ հնարավոր է, որ ստիպված լինեն մի փոքր ավել սպասել:

Բայց եթե մեր միտքը առցանց է, կա՞ ռոբոտ մարմինների կարիքը: Ըստ դոկտոր Փիրսոնի, մենք բոլորս կարող էինք պարզապես երջանիկ ապրել համակարգչային մոդելավորման մեջ: Դու կարող ես ունենալ ֆանտաստիկ կյանք: Ամեն ինչ վիրտուալ կլինի, և դու կարող ես ունենալ այն ամենը, ինչ ցանկանում ես: Կարող ես կապել միտքդ միլիոնավոր այլ մտքերի հետ և ունենալ անսահմանափակ մտավոր կարողություն և լինել միանգամից մի քանի վայրերում:

Բայց այստեղգալիս է մի շատ կարևոր հարց. Դա դու կլինե՞ս:

Սա խորը հարց է, բայց մեր օրգանական մարմնից հեռանալը նշանակում է, որ մենք կարող ենք դադարել մարդ լինել: Այն մտահոգությունները, որ հազարամյակներ շարունակ անհանգստացնում էին մարդկանց ՝ ռեսուրսները, հարստությունը, ընկերները, կարող են դադարել լինել կարևոր: Ֆիզիկական հաճույքները, որոնք հիմնարար են եղել մեր համար ՝ մտերմությունը, ուրախությունը, երաժշտությունը, սնունդը, կարող են փոխարինվել վիրտուալ ազդանշաններով և սինթետիկ խթանիչներով:

Ժամանակակից գիտությունը գոյատևման բարելավման նոր ուղիներ է բացել, և այժմ տեխնոլոգիաների սիրահար հարուստները ընդունում են այս նոր մոտեցումները ՝ փորձելով երկարացնել իրենց սեփական կյանքը: Բայց այն, ինչը հաճախ մնում է չասված, այն է, որ ժամանակակից գիտությունը նաև բացահայտել է երկարակեցության ավելի մութ կողմը. Բնությունը հրաժարվում է մեր մարդկային կերպարանքին այդ ամենը տալուց: Ուրեմն ո՞րը կլինի դա ՝ մարդկությունը, թե՞ ամբողջովին մի այլ բան Կամ գոնե ոմանց համար: Մնացածները, ովքեր չեն կարողանա իրենց թույլ տալ անմահական ավատարներ դառնալ, կմնան պատերազմելու հիմա ոչ կարևոր թվացող անհրաժեշտությունների համար, մինչդեռ հարուստ “մարդիկ” հավերժ կշրջեն վերևում:

Աղբյուրներ՝

Immortality

Silicon Valley’s quest for immortality – and its worrying sacrifices

Want to live FOREVER? You just have to make it to 2050, experts say

Is Immortality Possible?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: